ՄամուլՏեսանյութ

«Գրեթե ամբողջ պատերազմի ընթացքում սահմանին եմ եղել». Ավինյան

«Գրեթե ամբողջ պատերազմի ընթացքում սահմանին եմ եղել». Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, նախընտրական քարոզարշավը շարունակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

«Հլը ձեր բողոքները ասեք, ուզում եմ լսեմ»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում քարոզարշավի ժամանակ՝ դիմելով բնակիչներին, հարցրեց քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը:

Տարեց բնակիչներից մեկն ասաց. «Բողոքը ո՞րն ա, կարևորը խաղաղություն լինի, սահմանները հանգիստ լինեն, մեր զինվորները խաղաղ ծառայեն՝ գան հասնեն իրանց ընտանիքներին»:

«Պետք է կարողանանք մեջքներս ուղղենք, որ կարողանանք էդ խաղաղությանը հասնել»,- արձագանքեց Ավինյանը՝ շարունակելով. «Հայրիկ ջան, ես գրեթե ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ եմ եղել… իհարկե, ես էլ շատ կուզենայի էս քո պարզ լուծումներով բոլոր խնդիրները լուծվեր:

Հավատացնում եմ՝ մեջքներս ուղղելու ենք, ոտքի ենք կանգնելու, գալու է այդ օրը»:

Կիսվել էջում