Մամուլ

Հանրապետության հրապարակում ՊՆ մեքենաներ են շարված․ ինչ է կատարվում

Հանրապետության հրապարակում ՊՆ մեքենաներ են շարված․ ինչ է կատարվում

Hraparak.am-ը գրում է․ Հանրապետության հրապարակում մոտ մեկ ժամ է՝ Պաշտպանության նախարարության պետհամարանիշներով ուղեւորափոխադրող մեծ ավտոմեքենաներ են կայանված, փաստն արժանացել է քաղաքացիների ուշադրությանը, անցորդները փորձում են հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչու են ՊՆ մեքենաները շարել հրապարակի կենտրոնում։

ՊՆ-ից մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ։

Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի սաները Առնո Բաբաջանյան համերգասրահում համերգի են մասնակցում, հավանաբար կուրսանտներին տեղափոխող ավտոմեքենաներն են։ Խաչատրյանն ասաց, որ ավելի ստույգ ՊՆ-ն կհայտնի։

Կիսվել էջում