Աշխարհ

Հայ ժողովուրդը չի կարող սեփական պետությունը կառուցել․ Ալիև

Հայ ժողովուրդը չի կարող սեփական պետությունը կառուցել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայ ժողովուրդը չի կարող կառուցել սեփական պետությունը եւ ի վիճակի է ապրել միայն խոշոր պետությունների կազմում։ Նա ասել է, թե «թող նայեն ինչ ամոթալի վիճակում է հիմա գտնվում Հայաստանը․ բացահայտ հայտարարում են, որ չեն կարող պաշտպանել սեփական պետությունն ու սահմանները։

Մեղադրում են իրար, կառավարությանը, նախկիններին եւ ընդհակառակը։ Իսկ իրականում նրանք բոլորն են մեղավոր։ Քանի որ մեծ սխալ են գործել։ Նրանք չեն մտածել, որ նման անօգնական վիճակում կհայտնվեն, ինչը եւ բոլոր աղետների պատճառն է։

Իսկ հիմա ողջ աշխարհը, նայեք, ծիծաղում է նրանց վրա։ Վարչապետը մի վարկած է ասում, ԳՇ պետի տեղակալն այլ վարկած։ Եւ դա նույն օրում։ Եւ երկու վարկածներն էլ կեղծ են։ Այլ կերպ ասած՝ հայերը երեսուն տարում չեն կարողացել պետություն կառուցել։ Այդ ժողովուրդը դրան ի վիճակի չէ։ Նրանք կարող են գոյություն ունենալ միայն մեծ պետությունների կազմում»։

Իլհամ Ալիև

Ալիեւը հայտարարել է, որ շարունակելու է հետագայում էլ ամրապնդել իր երկրի սահմանները եւ ոչ մեկը չի կարող դրանում իր վրա ճնշում գործադրել։ Նա ասել է, որ հայամետ տրամադրություններ ունեցող մի շարք երկրներ ինչ որ հայտարարություններ արել են, ու թող հայտարարություններ հնչեցնեն, դա նրանց գործն է։

«Եվրախորհրդարանը հերթական անգամ բանաձեւ է ընդունել կեղծ փաստերի վրա հիմնված։ Ես նույնիսկ դրա վրա ուշադրություն չեմ դարձնում։ Ադրբեջանցի ժողովրդին էլ խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել։

Այդ ամենը մանրուքներ են։ Կարեւոր է այն, որ մենք այստեղ ենք այսօր եւ ապրելու ենք այստեղ ընդմիշտ։ 44-օրյա պատերազմը եւ հետպատերազմական վիճակը, իսկ անցել է արդեն վեց ամիս, ցույց է տալիս, թե ով է, եւ ով ինչի է ընդունակ։ Մենք մեզ համար շատ հարցեր ենք պարզել, հատկապես միջազգային ասպարեզում, եւ դա կօգնի մեզ ապագայում ճիշտ որոշումներ կայացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել նյութով