Մամուլ

Իշխանությունը վախենում է բոմժ դառնալուց ու նորից պարտքով գարեջուր խմելուց. Կարեն Քոչարյան

Իշխանությունը վախենում է բոմժ դառնալուց ու նորից պարտքով գարեջուր խմելուց. Կարեն Քոչարյան

Փաբերում պարտքով գարեջուր խմողները եկել են իշխանության, ստացել են բաներ՝ մեքենաներ, աթոռներ, պաշտոններ, որոնք կյանքում չէին տեսել ու չէին էլ կարող երազելու դրանից չեն ուզում հրաժարվել, ու իրենց բացարձակ չի հետաքրքրում ՀՀ սահմանները դարձել են «պռախադնոյ դվոռ», թե ոչ։ 

«Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ավելացնելով, որ նրանց չեն հետաքրքրում մեր զինվորներին գերեվարում են, առևանգում, թե սպանում. միակ խնդիրն այն է, որ հանկարծ նորից չվերադառնան պարտքով գարեջուր խմելու։

Կարեն Քոչարյան

«Ուրիշ հարց էդ մարդիկ չունեն լուծելու»,- ընդգծել է քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով նախընտրական վիճակին և ընտրությանը հայտ ներկայացրած քաղաքական ուժերին՝ բանախոսը նշեց, որ ապագա ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն ունեն առավելագույնը 7-8 ուժ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինք, ՔՊ-ի, «Պատիվ ունեմ» դաշինք, ՀԱԿ, ԲՀԿ, ԼՀԿ, իսկ այսպես ասած այս ընտրությունների քինդեր սյուրպրիզը կարող է լինել նորաստեղծ 5165 կուսակցությունը։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում

Կիսվել նյութով