Շոու-բիզնեսՏեսանյութ

Հայտնի է Եվրատեսիլում Հայաստանի ներկայցուցչի անունը

Հայտնի է Եվրատեսիլում Հայաստանի ներկայցուցչի անունը

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Առաջին ալիքի ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Պաշտոնապես մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։ 

Rosa Linn-ը Վանաձորում ապրող ու ստեղծագործող երգչուհի է, որին ամերիկյան «Flaunt» ամսագիրն անվանել է Հայաստանի առաջին կին երաժշտական պրոդյուսեր։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։

rosa linn

Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։ «Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակներում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում։

Կիսվել էջում