Մամուլ

Հայաստանն այս տարի Եվրատեսիլին չի մասնակցի

Հայաստանն այս տարի Եվրատեսիլին չի մասնակցի

Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: 

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ:

Աթենա Մանուկյան

Նշենք, որ անցած տարի Եվրատեսիլ 2020-ում Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը, սակայն կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվեց։

Կիսվել նյութով