Մամուլ

57-ամյա վարորդը Mercedes-ով Նժդեհի հրապարակում բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

57-ամյա վարորդը Mercedes-ով Նժդեհի հրապարակում բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 03:20 –ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 57-ամյա Յուրա Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

3 mas avtovtar

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ  վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

avtovtar 3 mas

Տեղում ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Հայկ Նասլյանը:

Կիսվել էջում