Մամուլ

Հայտնի են Ներքին գործերի փոխնախարարների անունները․ «ժողովուրդ»

Հայտնի են Ներքին գործերի փոխնախարարների անունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին գործերի նախարար կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Երեկ կառավարության նիստում նաև մանրամասներ ներկայացվեցին նոր ՆԳՆ-ի կառուցվածքի մասին։

«Մեր տեղեկություններով, ՆԳ փոխնախարար կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն նրան դեռ առաջարկ չի արվել։ Իսկ ահա մյուս փոխնախարարը կլինի ներկայիս փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Նա կնշանակվի ոստիկանապետ և ըստ պաշտոնի կդառնա փոխնախարար։ Մյուս փոխնախարարն էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով