Ժամանց

Հայուհին հաղթել է խոհարարության համաշխարհային օլիմպիադայում

Հայուհին հաղթել է խոհարարության համաշխարհային օլիմպիադայում։

Կարինե Շիրինյանը հաղթել է խոհարարության համաշխարհային օլիմպիադայում, որն անցկացվել է փետրվարի 15-19-ը գերմանական Շտուտգարտ քաղաքում։ Այս մասին գրված է Ֆեյսբուքի խմբերից մեկում։

«Եկեք շնորհավորենք մեր հայրենակցուհի Կարինե Շիրինյանին։ Նա պատվով  ներկայացրեց Հայաստանը` ոսկե մեդալ նվաճելով Շտուտգարտում անցկացված խոհարարության համաշխարհային օլիմպիադայում»,-գրված է հաղորդագրության մեջ։

Հեղինակավոր ժյուրիի դատին են ներկայացվել գեղարվեստական կոմպոզիցիաներ` պատրաստված շոկալադե, մաստիկայից, մարցիպանից, պաստիլաժից և աղի խմորից։ Իրենց արվեստում հրուշակագործները տարբեր տեխնիկա են կիրառել։

Խոհարարության համաշխարհային օլիմպիադան կարծես խոհարարաական և հրուշակագործական ոլորտի Օլիմպիական խաղերը լինեն։ Միջոցառումն անցկացվում է չորս տարին մեկ։

Օլիմպիադային ամբողջ աշխարհից մասնակցել է  59 ազգային թիմ։ Անհատական մրցումներին մասնակցել են ավելի քան 2000 հրուշակագործ վարպետներ և շեֆ–խոհարարներ։

Կիսվել էջում