Մամուլ

Հայաստանի 6 կետերից կազմված առաջարկներն Ադրբեջանն ամբողջությամբ մերժել է

Հայաստանի 6 կետերից կազմված առաջարկներն Ադրբեջանն ամբողջությամբ մերժել է

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Էդմոն Մարուքյանի հույսին մնացած դիվանագիտության վերջին «ձեռքբերումները»:

1. Տավուշի մարզի 7 գյուղեր և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվեն Ադրբեջանին,

2. Իլհամ Ալիևի հանձնարարությամբ սահմանների ճշգրտման հարցերով կզբաղվեն իր երկու ենթակաները` Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովն ու Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքները կզեկուցեն Ադրբեջանի նախագահին,

nikol pashinyan aliev

3. Ադրբեջանի կողմից մշակված և հայկական կողմից ընդունված 5 կետերից կազմված սկզբունքների վերաբերյալ Հայաստանից ներկայացված 6 կետերից առաջարկներն Ադրբեջանն ամբողջությամբ մերժել է։

Այս դավաճանական և ազգակործան ընթացքը կանգնեցնելու մի բացառիկ հնարավորություն կա. միասնաբար հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և մեր հանրային կյանքից դուրս վռնդել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն` Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանական խունտայի բոլոր անդամներին։

Կիսվել էջում