Աշխարհ

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում

Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Նշանակվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակներում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Ռուբեն Ռուբինյան

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Ստամբուլ-Երևան առաջին չվերթը կիրականացվի առաջիկա օրերին։

Նա հավելել է, որ առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան չվերթները կբացվեն։

Կիսվել նյութով