Աշխարհ

Հայաստանից դրական լուրեր ենք ստանում․ Ալիև

Հայաստանից դրական լուրեր ենք ստանում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։

Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Քասեմիի հետ հանդիպման ժամանակ, ով այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Հայաստանից դրական լուրեր են ստանում։

«Դուք երեկ ինքներդ էլ ծանոթացաք Զանգեզուրյան միջանցքի ստեղծման աշխատանքների հետ։ Արդեն հաջողությամբ ընթանում են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարությունը։ Մենք դրական լուրեր ենք ստանում Հայաստանից։ Հայաստանն էլ իր կողմից է սկսել իրականացնել այդ աշխատանքները։

ilham aliev

Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը»,- ասել է Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանը։

Հույս ունենք, որ հետպատերազմական շրջանում այն ռեգիոնի համար նոր հնարավորություններ կբացի։ Իհարկե, այդ աշխատանքներում մեծ է Իրանի ներդրումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել նյութով