Աշխարհ

Հայաստանից Ադրբեջան վերադարձած գերին բերման է ենթարկվել Բաքվում ակցիա անելու համար

Հայաստանից Ադրբեջան վերադարձած գերին բերման է ենթարկվել Բաքվում ակցիա անելու համար

2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, ով Ադրբեջանին է փոխանցվել 2020 թվականին, այսօր փորձել է բողոքի ակցիա անցկացնել Բաքվում։

Գուլիևը հայտարարել է, որ չի կարողացել ստանալ հաշմանդամության թոշակ և «վետերանի» կարգավիճակ, և զբաղվածության ծառայությունն իրեն առաջարկել է դռնապանի աշխատանք՝ 160 մանաթ աշխատավարձով, գրում է Qafqazinfo-ն։

Արդյունքում` նա բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։

adrbejanci diversantner

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանձնվել են Բաքվին 2020 թվականի դեկտեմբերին:

Կիսվել նյութով