Մամուլ

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր է ներմուծում. 50 թեստն արժե մոտ 1500 դոլար

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր է ներմուծում. 50 թեստն արժե մոտ 1500 դոլար

Այսօր առավոտյան Հայաստանը նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ պայմանավորվել է, թեստերի որակը երաշխավորում է Չինաստանի կառավարությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մեկ տուփը, այսինքն՝ 50 թեստը, արժե մոտ 1500 դոլար, դա շատ թանկ, սակայն հաշվի առնելով իրավիճակը՝ Հայաստանին այդ թեստերն անհրաժեշտ են:

Նախարարի խոսքով՝ դեռ ծրագրվում է գնել 200 թեստ (4 տուփ): Դրանք կկիրառվեն միայն այն պացիենտների համար, որոնց մոտ կորոնավիրուս վարակի նախանշաններ կան:

Առանց նախանշանների մարդկանց համար թեստավորումը, մասնագետների խոսքով, աննպատակահարմար է:

Թորոսյանը հիշեցրեց, որ 2019-nCoV կորոնավիրուսը նոր շտամմ է, եւ դրա ախտորոշման համար թեստերով ապահովված են վարակի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրները:

Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանքի դեպքում հնարավոր կլինի կենսաբանական նմուշներն ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել այդ վիրուսի առկայությունը:

Կիսվել էջում