ՄամուլՏեսանյութ

Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռը վայրէջք է կատարում Կապանի «Սյունիք» օդանավակայանում (Տեսանյութ)

Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռը վայրէջք է կատարում Կապանի «Սյունիք» օդանավակայանում (Տեսանյութ)

Այս մասին Bavnews.am-ին փոխանցեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյից։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:

Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:

Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում