Ազատ խոսքՄամուլ

Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ․ սա ՀՀ միջազգային հեղինակության և իրավական անվտանգության հարց է

Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ․ սա ՀՀ միջազգային հեղինակության և իրավական անվտանգության հարց է

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի իմ քայլական պատգամավորներ,

«Գովելի է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու եւ հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթեւ մտավարժանք։

Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ ( Ի դեպ ընդդիմադիրներին եւս առաջարկում եմ սա մի կողմ դնել)

Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը եւ կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝

Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը

Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որ նշում է՝

Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:

Հիմա անցնենք մտավարժանքի երկորդ փուլին։ Փորձեք համադրել այս երկու հոդվածները։

Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո’, դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, ( առաջ թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։

Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո’, պատասխանը միանշանակ է ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։

Կարող է մի պահ բարբառեք, թե չի կարող ՍԴ քննել հենց իր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, սրա պատասխանն էլ կա, կարդացեք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ ի դեպ ամենեւին ոչ Հայաստանի մասով (ցանկության դեպքում կարող եմ հուշել)։

Հ.Գ. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ։ Սա Հայաստանի Հանարապետության միջազգային հեղինակության եւ իրավական անվտանգության հարց է»։

Կիսվել նյութով