Աշխարհ

Կորոնավիրրուսը չղջիկից մարդուն է փոխանցվել թափառող շների միջոցով

Կորոնավիրրուսը չղջիկից մարդուն է փոխանցվել թափառող շների միջոցով

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել թափառող շների միջոցով, կարծում են Օտտավայի համալսարանի գիտնականները։ Այս մասին, ըստ shantnews.am-ի՝ ասվում է Molecular Biology and Evolution ասմսագրում հրապարակված հոդվածում։

Գիտնականների կարծիքով՝ չղջիկներով սնված շները դարձել են վիրուսի տարածման հարցում միջնորդ։ Այսպիսով՝ վիրուսը, հայտնվելով շան մարսողական համակարգում, բակտերիաների շնորհիվ ենթարկել է էվոլյուցիայի՝ դառնալով մարդու իմունային համակարգի նկատմամբ անհաղորդ, իսկ որոշ ժամանակ անց՝ փոխանցվել մարդուն։

Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով կորոնավիրուսների 1252 գենոմները։ Ուսումնասիրվել է նաև վիրուսի նախորդ տեսակը՝ չղջիկների BatCoVRaTG13 կորոնավիրուսը, որը 96 տոկոսով համընկնում է ներկայիս տեսակի հետ։

Հետազոտողները նշել են, որ կաթնասունների մոտ առկա է ZAP սպիտակուցը, որը հակազդում է, որպեսզի վարակն օրգանիզմում չհայտնվի։ Սակայն այն դադարում է աշխատել, եթե օրգանիզմի վրա գրոհում է վիրուս, որում քիչ են այսպես կոչված CpG բաղադրիչները։ Պարզվել է, որ SARS-CoV-2-ի և այլ կորոնավիրուսների դեպքում վերոնշյալ բաղադրիչները չափազանց քիչ են։

Գիտնականները կարծում են, որ հավանաբար, վիրուսը մուտացիայի է ենթարկվել շների աղիներում։ Հիշեցնում են, որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի մոտ նկատվում են աղեստամոքսային համակարգի խանգարումներ։

Կիսվել նյութով