Օգտակար

Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականություն

Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականություն

Med.news.am-ը գրում է․ Բազմաթիվ երկրներում այսօր դադարեցվում կամ մեղմացվում են կառանտինային սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում։

Ստեղծված իրավիճակում որտե՞ղ է կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունը։ Ինչպե՞ս են տարածվում վարակիչ հիվանդությունները։ Այս ամենի շուրջ իր կարծիքով weforum.org-ում տպագրված հոդվածում կիսվել է կենասաբանական գիտությունների պրոֆեսոր Էրին Բրոմաժը։

Մասնագետի խոսքով՝ վարակվելու հավանականությունը բարձր է հիմնականում մասայական միջոցառումերի ժամանակ, ինչպիսիք են` հարսանյաց հանդեսները կամ ծննդյան արարողությունները։ Իսկ բաց տարածքներում վարակվելու հավանակությունը համեմատաբար քիչ է։

«Թվում է, թե հասարակության մի մասը արդեն թուլացրել է զգոնությունը, սակայն ես չեմ հասկանում` ինչու՞: Համաճարակի «Կորը» (տարածման հիպերբոլիկ գծապատկեր) ունի կանխատեսելի զարգացում և գագաթնակետին հասնելուն պես, կանխատեսելի կլինի նաև նահանջը:

Չինաստանում և Իտալիայում գրանցված ցուցանիշները վկայում են, որ մահացությունների թիվը սկսել է աստիճանաբար նվազել: Ենթադրենք`ունենք 70 հազար մահվան ելք, եթե տեմպը շարունակի նվազել, հաջորդ 6 շաբաթների ընթացքում կունենանք ևս 70 հազար մահ:

Քանի որ արդեն բաց են որոշ հաստատություններ, անկասկած վարակի տարածումը կլինի անխոչընդոտ: Ես հասկանում եմ, որ այդ ամենը արվում է տնտեսությանը խորապես չվնասելու համար, սակայն շարունակում եմ պնդել. Եթե խնդրին չտրվի կենսաբանական լուծում, տնտեսությունը կշարունակի անկում արձանագրել», – գրում է մասնագետը:

Նրա խոսքով՝ դեռևս շատ քիչ թվով պետությունների ցուցանիշներում կարելի է տեսնել տեմպի նվազում: Ավելին, մայիսի 3-ի դրությամբ մեծամասնության մոտ շարունակվում է աճ գրանցվել:

Դիտարկենք ԱՄՆ-ի ցուցանիշները. Անգամ տարածման օջախի (Նյու Յորքի) տենդենցը հաշվի չառնելով, օրական ցուցանիշը շարունակում է աճել:

«Այսպիսով, վերաբացելով ամեն ինչ, կստացվի կրակի վրա բենզին լցնել: Ուզած, թե չուզած այդ ամենը լինելու է, իսկ ներկայիս իմ նպատակը` ձեզ ռիսկային գոտիներից զերծ պահելն է», – գրում է մասնագետը:

Որտե­՞ղ են վարակվում մարդիկ

Հայտնի է, որ որոշ մարդիկ վարակվել են տան պայմաններում: Ընտանիքի անդամը գտնվելով դրսում կարող է վարակվել, այնուհետև շփվելով անդամների հետ, հանդիսանալ վարակի տարածման պատճառ:

«Ես հաճախ եմ լսում, որ մարդիկ ռիսկային են համարում տարբեր մթերային խանութները, վազքուղիները և բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ դիմակներ չեն կրում: Արդյո­՞ք այս վայրերը ռիսկային են, ո’չ այդքան: Եկեք հասկանաք.

Վարակվելու համար, անհրաժեշտ է ստանալ վարակի անհրաժեշտ չափաբաժինը, ուսաումասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակվելու համար բավարար է անգամ մի փոքր չափաբաժինը: Որոշ փորձագետների գնահատմամբ` 1000 SARS-CoV 2- ի շատ քիչ քանակությամբ մասնիկները բավարար են վարակվելու համար

Պետք է նշել, որ այս ցուցանիշները դեռ պետք է ենթարկել ուսումասիրության, սակայն այս ամենն էլ բավարար է` վարակի առաջացման պայմանները հասկանալու համար: Վարակը կարող է առաջանալ` 1000 վարակակիր մասնիկից, որոնք մարդը ընդունում է մեկ շնչով կամ մեկ անգամ աչքերին դիպչելուց: Վրակվել կարելի է նաև 100 վիրուսակիր մասնիկ 10 անգամ շնչելու և 10 մասնիկ` 100 անգամ շնչելու միջոցով», – գրում է կենսաբանը:

Որքա­՞ն վիրուսակիր մասնիկ է արտազատվում շրջկա միջավայր

Լոգարան. Լոգարանում կան այնպիսի մակերեսներ, որոնք առավել շատ են օգտագործվում մարդկանց կողմից, օրինակ՝ դռան բռնակը, ծորակը եւ այլն: Այսպիսով, այդտեղից վիրուսի տարածման ռիսկը բարձր է: Պարզ է, ռիսկային վայր կարող են համարվել հասարակական պետքարանները: Այդ իսկ պատճառով այդ վայրերը ախտահանելը պետք է կրի պարտադիր բնույթ:

Հազ.  Մեկ հազի ժամանակ օդ է արտանետվում ավելի քան 3000 վիրուսակիր մասնիկ, որոնք շարունակում են տարածվել մինչև 50 կմ շառավիղով: Որոշ մասնիկներ կարող են թույլ լինել և չպահպանվել օդում, սակայն կան նաև այնպիսիք, որոնք կարող են տարածվել վայրկյանների ընթացքում:

Փռշտոց. Մեկ փռշտոցը իր մեջ կարող է պարունակել մինչև 30.000 վիրուսակիր մասնիկ, որոնք մեկ ժամվա ընթցաքում տարածվում են մինչև 200 կմ շառավիղով:

Եթե անձը վարակված է, ապա նրա հազի և փռշտոցի հետևանքով շրջակա միջավայր կարող է արտանետվել ավելի քան 200 000 000 վարակակիր մասնիկ:

Շունչ. Շնչելու հետևանքով օդ է արտանետվում 500-5000 վարակակիր մասնիկ: Այս մասնիկները կարող են շատ թույլ լինել, և չեզոքանալ: Առավել քիչ քանակությամբ մասնիկներ կարող են արտանետվել քթով արտաշնչելիս: Հարկ է նշել, որ թույլ արտաշնչելու դեպքում, այն մասնիկները որոնք գտնվում եմ ավելի խորքային հատվածում, չեն արտանետվում:

Ի տարբերություն հազի և փռշտոցի, արտաշնչելու ժամանակ օդ արտանետված մասնիկները առավել թույլ են և չեն կարող արտաքին միջավայրում երկար գոյատևել: Մենք դեռ չունենք SARS-CoV2-ի հստակ թվերը, սակայն մեզ համար որպես ուղեցույց կարող է հանդիսանալ գրիպի ցուցանիշը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրիպով վարակվելու համար բավար է ընդունել վարարակիր 33 մասնիկ:

Հիշեք բանաձևը. Վարակվել = Վիրուսի արտանետում + ժամանակ

Եթե մարդը հազում կամ փռշտում է, այդ 200 000 000 մասնիկները տարածվում են ամենուր: Որոշ վիրուսներ մնում են օդում, որոշները մակերեսների վրա, որոշներն էլ գետնի վրա: Այսպիսով, եթե դուք դեմ առ դեմ շփվեք կորոնավիրուսով վարակված անձի հետ, և եթե այդ մարդը հազա կամ փռշտա, դուք կշնչեք այդ 1000 մասնիկները և  կվարակվեք:

Եթե վարակված անձը հազա կամ փռշտա սենյակում, ապա վիրուսակիր մասնիկները կշարունակեն տարածվել ամբողջ սենյակում: Վարակակիր մարդուց հետո սենյակ մտնելիս և մի քանի շունչ կատարելիս, ամենայն հավանականությամբ դուք կվարակվեք։

1 շնչի ժամանակ, 20 վիրուսային մասնիկներ, 1 րոպեում տարածվում են, այսինքն վարակվելու համար անհրաժեշտ կլինի 1000 վիրուսային մասնիկ՝ բաժանված 20 րոպեի միջոցով այսինքն, 50 րոպեն բավարար է վարակակիր դառնալու համար:

Խոսք. Խոսելը մոտ 10 անգամ մեծացնում է վարակակիր մասնիկների արտանետումը (յուրաքանչյուր 1 րոպեին 200 մասնիկ): Այսինքն, դեմ առ դեմ միմյանց հետ խոսելով, 5 րոպեն բավարար է վարակվելու համար: Այն մարդիկ, ովքեր դեմ առ դեմ կանգնած մնան 10 րոպեից ավել, կդառնան պոտենցիալ վարակիր: Ահա թե ինչու է վարակակիր մարդկանց համար տանը մնալը վտանգավոր:

Ո՞րն է ասիմպտոմ մարդու դերը վարակի տարածման մեջ

Ախատշաններ ունեցող մարդիկ միակ վարակիրները չեն, ովքեր կարող են պատճառ հանդիսանալ վարակի տարածման: Հայտնի է, որ վիրուսների տարածման 44% դեպքերում, տարածման աղբյուր հանդիսանում են ասիմպտոմ անձիք: Անձը կարող է տարածել վիրուսը անգամ ախտանշանների ի հայտ գալուց 5 օր առաջ:

Վարակակիր անձիք կարող են լինել ցանկացած տարիքի: Նրանաց մոտ հիվանդությունը կարող է ուղեկցվել տարբեր ձևերով: Ստորև բերված ցուցանիշը ցույց է տալիս, որ անկախ տարիքից, անձը կարող է ունենալ կորոնավիրուսային հիվանդություն:

Վարակակիր անձից օդ արտանետված վիրուսակիր մասնիկները փոխում են իրենց բաղադությունը, այդ իսկ պատճատով վիրուսը մարդկանց մոտ լինում է տարբեր: Այսպիսով, նախքան ախտանշանների ի հայտ գալը, դուք շարունակելու եք հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով