Աշխարհ

Կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է չլինի, իսկ դիմակ կրելը ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրում․ Բժիշկ Էնթոնի Ֆաուչի

Կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է չլինի, իսկ դիմակ կրելը ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրում․ Բժիշկ Էնթոնի Ֆաուչի

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է The Blaze ամսագրից։

Բժիշկ Էնթոնի Ֆաուչին ասում է, որ COVID-19-ի երկրորդ ալիքը կարող է նույնիսկ չլինել, և որ դիմակ կրելը մեծ մասամբ սիմվոլիկ բնույթ է կրում։

Չորեքշաբթի օրը՝ CNN-ի «Newsroom» հաղորդաշարին տված հարցազրույցում Ֆաուչին՝ ով Սպիտակ տան կորոնավիրուսային աշխատանքային խմբի անդամ է, ասաց, որ COVID-19- ի երկրորդ ալիքը հնարավոր է չլինի։

«Մենք հաճախ խոսում ենք երկրորդ ալիքի հնարավորության կամ բռնկման հավանականության մասին, երբ վերաբացում ենք ինչ-ինչ սահմանափակումներ», – ասաց Ֆաուչին: «Մենք դա չպետք է ընդունենք որպես կարծրատիպ»:

Ֆաուչին խոստովանել է, որ սկսում է ավելի լավատեսորեն նայել և պնդում է, որ ԱՄՆ-ի փորձարկումները ուժեղացնում է COVID-19 մասին տեղեկությունները։

Ֆաուչիի խոսքով երկրորդ ալիքը լիովին վերահսկելի է, և ԱՄՆ-ն ի վիճակի է ունենալ այն աշխատուժը, համակարգը և կամքը կատարելու այնպիսի բաներ, որոնք պարզ և արդյունավետ միջոցներ են պարունակում։

Եվ այսպես, եկեք խոսենք դիմակների մասին:

Ֆաուչին նաև ասաց, որ ամերիկացիները պետք է հասարակության մեջ դիմակներ կրեն, որպեսզի պաշտպանեն իրենց։

«Ես ուզում եմ պաշտպանել ինձ և պաշտպանել ուրիշներին դիմակ կրելով, ինչպես նաև այն պատճառով, որ ես ուզում եմ, որ այն մարդկանց համար դառնա սիմվոլիկ միջոց, որ տեսնեն, որ դա այն գործն է, որ դու պետք է անես, պաշտպանվելու համար վիրուսից», – ասաց Ֆաուչին։

Հարցազրույցի ընթացքում Ֆաուչին նաև խոստովանեց, որ դիմակ կրելը 100% արդյունավետ չէ, բայց ասում է, որ դա ժեստ է, որը «հարգանք» է դրսևորում այլ մարդկանց նկատմամբ:

Կիսվել նյութով