Մամուլ

Կոմիտասի պողոտայում մայրը որդու հետ ավտոբուսից իջնելիս, գազելի կողմից երեխան վրաերթի է ենթարկվել

Կոմիտասի պողոտայում մայրը որդու հետ ավտոբուսից իջնելիս, գազելի կողմից երեխան վրաերթի է ենթարկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում թիվ 39 երթուղին սպասարկող գազելը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, վերջինս տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

gazel vraert

Վրաերթի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ, երբ կանգառում մայրն ու որդին իջել են թիվ 259 երթուղին սպասարկող ավտոբուսից ու այդ ժամանակ էլ գազելի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել նյութով