Մամուլ

Արարատի որդին 8 ամսական է․ նորաստեղծ ընտանիք էր

Նորաստեղծ հայկական ընտանիք, ընտանիք, որ դեռ բազում անկատար երազանքներ ունեին:

Այսօր՝ մարտի 5-ին, դիվերսիոն ներթափանցման ժամանակ հերոսաբար նահատակված ԱՀ ոստիկանության լեյտենանտ Արարատ Գասպարյանն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից էր, 2020 թվականին թշնամին օկուպացրել էր Արարատի հայրենի գյուղը։

Արարատի ընտանիքն ապրում էր մայրաքաղաք Ստեփանակերտում։

ararat gasparyan

Ունի մեկ 8 ամսական երեխա։

Երազում էր, որ որդին ևս դառնար ոստիկան և շարունակեր իր հայրենանվեր գործը։

Ցավակցում ենք հարազատներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով ենք ցանկանում:

Կիսվել նյութով