Կինը ծննդաբերել է զուգարանում, ապա նորածնին նետել լուսամուտից
Հնդկաստանի Քերալա նահանգում ցնցող դեպք է տեղի ունեցել․ երիտասարդ կինը ծննդաբերել է հիվանդանոցի զուգարանում և նորածնին դուրս նետել լուսամուտից։
Դեպքի մասին հայտնել է The Times of India-ն։
Հիվանդանոց էր դիմել 19-ամյա մի աղջիկ՝ որովայնային ցավերի գանգատով, սակայն նա հրաժարվել էր գինեկոլոգիական զննությունից և դուրս եկել սենյակից։
Որոշ ժամանակ անց բժիշկները երեխայի թույլ լացի ձայն են լսել և սկսել որոնումները։
Նորածնին հայտնաբերել են հիվանդանոցի լուսամուտի տակ՝ թափառող շների մոտ։
Բժիշկների նախնական վարկածով՝ երեխային լույս աշխարհ բերած աղջիկն է նրան նետել լուսամուտից։
Բարեբախտաբար, նորածնին հաջողվել է փրկել, իսկ այժմ մայրն ու երեխան տեղափոխվել են մանկական բուժկենտրոն։



