ՄամուլՔաղաքականություն

Կար մի Նիկոլ և ամեն ինչ կլանող Սերժ, որը խժռում էր ամեն բան, մեկին գնում, մյուսին նստացնում. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերժ Սարգսյանին փնտրելիս

Գիտե՞ք, բնությունը չի սիրում անհավասարություն: Այդ անհավասարությունը կար մինչև հեղափոխությունը, կար մի հատ Նիկոլ և 2008 թ. սկսած ամեն ինչ կլանող Սերժ, որը խժռում էր ամեն բան, մեկին գնում, մյուսին նստացնում: Կար պայմանական «չարը» և «բարին», և մեր կյանքը լիովին կառուցված էր այդ տրամաբանության մեջ:

Մենք արդեն ինքնստինքյան ատում էինք իշխանությանը, ոստիկանին, պետության յուրաքանչյուր ներկայացուցչին, այսպես ասած «չարը» և մի օր այդ բաժակը լցվեց, անհավասարությունը չարի ու բարու այնքան շատ էր, որ բաժակը շրխկալով շուռ եկավ: Հիմա բոլորս, կրկնում եմ` բոլորս անցնում ենք նոր իրավիճակի:

Այսպես օրինակ մարդ գիտեր` ում կաշառք տա, որ իր հարցը լուծվի, իսկ հիմա այդ հարցը, եթե օրինական չէ, չի լուծվում, մարդ-ՀԿ ներ կային, որոնք փող էին ստանում, որ Հայաստանում զարգացնեն ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, իսկ հիմա այնքան կա այդ ազատությունը, որ սկսել են շփոթել վիրավորանքի հետ, իսկ ժողովրդավարությունը ոմանց գնահատականով նույնիսկ չափից շատ է:

Լրագրողներ կային, որոնք գիտեին, թե ում ինչ ասեին, որ բերի փող տա, որ Սերժը վդրուգ չիմանա, հիմա ինչ անել, ում մասին ու ինչ գրել, ինչպես գրանտ ստանան… իրավապաշտպանի գործը ընդհանրապես նստել ա, մարդ չի նստում, եթե օրենք չի խախտել:

Վերջապես մարդը կոնկրետ գիտեր` ում է հայհոյում ու ինչի համար, և մի օր այս ամենը 180 աստիճան փոխվեց: Այն հասարակության, այն մարդկանց համար, ում ներկայացուցիչները նույնիսկ, երբ իրենց 3000$-անոց Օպելը 5000$ վաճառում են, ափսոսանք են ապրում և դժվար բաժանվում դրանից, ամեն ինչ կտրուկ փոխվել է:

Մեկ օրում: Եվ Ենթագիտակցության մեջ առկախված է մնում մեկ անպատասխան հարց – Բա հիմա ի՞նչ , ո՞վ է բացասական հերոսը, հը՞ն: Գիտե՞ք ինչ եմ նկատել, որ ամենաշատ դիտված ելույթները և դրական քննարկվածը նրաք են, երբ մեկը վիրավորում, «սատկացնում», կպնում է մյուսին, կարևոր չէ բովանդակությունը, կարևորն այնպիսի հարված հասցնի, որ ելույթը նայողը մի հատ – ո՜ւխխ անի, հետո մյուսը գա և սրան պատասխան տա:

Զավեշտալի է, բայց փաստ, որ ալարում են կարդալ հոդվածը, բայց ժամերով կարող են կարդալ տարբեր տառատեսակներով գրված մեկնաբանությունները, որ կռվեն, բայց գտնեն հակահերոսին և բութ մատի նկարով լայք և դիսլայք սեխմեն ելույթին, գրածին, ինչպես Հռոմում վճռեն գլադիատորական մարտի վճիռը: Ուռա՜…)))

Հիմա այդ «սուրբ» տեղը դատարկ է: Կա դրական հերոս , բա բացասականը ո՞վ լինի: Ահա, կարող է` սա է , կարծես թե շատ է գոռոզացել, սկսել, փողկապ կապել, չէ դա չէ այ սա, հաստատ սա է ու կարծես մեր հետ խնդիր ունի, աաաա՜ գտանք, սա ընդհանրապես «իրան ձեռք է առել», բավական չէ այլ կարծիք ունի` համարձակվում է ասել այն, նույնիսկ փորձում է այն քննարկման դնել: Տղա ջան, կարողա՞ դու ուզում ես պատմության մեջ մնալ: Պայքաաաաաար, առաջ…

Հետո, որ հանգստանում են, սթափ նայում են, մեծ հաշվով ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երորդը, ոչ մի նենց վատ բան չեն արել, մարդ են էլի իրանց ներաշխարհով, ինչպես մնացած բոլորը: Իսկ ինչ լավ բան էլ անում են, նկատելի չէ, ինտրիգա չկա, եղածի ֆոնին էլ թույլ է:

Եվ հիասթափված նորից ու նորից գնում են և սկսում պտտել այդ անիծյալ մկնիկի գլանակը, նկար տեսնելու, վերնագիր կարդալու համար, որ գտնեն, գտնեն վերջապես նոր «Սերժ Սարգսյանին» , որ վերականգնեն բնության բալանսը»:

Կիսվել նյութով