ՄամուլՏեսանյութ

Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է․ Արտակ Բեգլարյան

Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է․ Արտակ Բեգլարյան

Hetq.am-ը գրում է․ Արցախը անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։

«Անհետ կորածների և գերիների հարցերը հետպատերազմական Հայաստանում և Արցախում ամենացավոտն են։ Զոհերի աճյունները հայտնաբերելուց հետո էլ երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։

arcax prkararner

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ նույնականացման ոլորտում մեծ խնդիրներ են եղել։ Մարմինների հավաքագրման, դիահերձարան տեղափոխելու, դիահերձարանից մեկ այլ դիահերձարան տեղափոխելու ժամանակ տվյալների փոխանցումը ձգձգումով է եղել, բայց ամենամեծ խնդիրը եղել և մնում է ԴՆԹ հետազոտությունների անցկացումն ու տվյալների վերլուծությունը։

Հունվարին ԴՆԹ երկրորդ սարքի տեղադրմամբ մի փոքր արագացվեց գործընթացը, որը հնարավոր էր ավելի շուտ իրականացնել։ Հարյուրավոր մարմիններ դեռևս ճանաչված չեն։

Արցախում կասկածներ ունեն, որ զոհվածների մի մասին հուղարկավորել են: Ադրբեջանական կողմը թաղել է մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո։ Կոնկրետ դեպքերում մասսայական գերեզմանները բացվել են, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ կան կատարելու։

Առավել մանրամասն՝ Hetq.am-ի տեսանյութում

Կիսվել էջում