Մամուլ

Խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին-Սարյան խաչմերուկում

Արտակարգ դեպք Երևանում. խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին-Սարյան խաչմերուկում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 18-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

hrdeh pushkin saryan

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողների կողմից դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: ՃՈ ծառայողների աշխատանքը ղեկավարում է դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը:

Կիսվել նյութով