ՄամուլՏեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի բուսաբանական այգում․ հրշեջները 1 ժամ է պայքարում են խոշոր հրդեհի դեմ (Տեսանյութ)

Խոշոր հրդեհ Երևանի բուսաբանական այգում․ հրշեջները 1 ժամ է պայքարում են խոշոր հրդեհի դեմ (Տեսանյութ)

Օգոստոսի 4-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

busabanakan aygi hrdeh

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին։

Այս պահին կրակի դեմ պայքարը հրշեջների, պարեկների և Բուսաբանական այգու աշխատակիցների կողմից շարունակվում է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում