Մամուլ

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. Աբովյանում հայտնի «Զոքանչի լեզու» բազմաբնակարանային շենքի տանիքում

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. Աբովյանում հայտնի «Զոքանչի լեզու» բազմաբնակարանային շենքի տանիքում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում հրդեհ է բռնկվել Աբովյանում հայտնի «Զոքանչի լեզու» 9 հարկանի 12 մուտքանի շենքի տանիքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի  տարածման դեմ պայքարել են շենքի բնակիչները, հիմնականում՝ երիտասարդ տղաներ, որոնց շնորհիվ կանխվել է կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի տեղակալներ Նիկոլայ Աբրահամյանը, Արթուր Մովսիսյանը և  քաղաքապետարանի կոմունալի պետ Արմեն Ֆելիկյանը:

eduard babayan hrdeh

Քաղաքապետն ու մյուս պաշտոնյաները հրշեջների հետ բարձրացել էին տանիք և միացել էին հրդեհի տարածման դեմ պայքարին: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում էին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու ՃԿԿ պետ Արմեն Գյուրջինյանը։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նկատեցինք, որ ուժեղ ծուխ է տանիքում: Անմիջապես ահազանգեցինք 911:

էս մարդկանց տոնը շնորհավորելուց հետո ասացինք՝ «Զոքանչի լեզուն» վառվում է, մտածեցին, թե իրենց մասնագիտական տոնի առթիվ կատակ ենք անում, բայց  մի քանի րոպե չանցած, հրշեջներն արդեն կազմ ու պատրաստ ժամանեցին:

Մինչև հրշեջների ժամանումն էլ մեր թաղի ջահելները, հալալ էր իրանց, մինչև վերջ կրակի տարածումը կանխեցին ու հետո արդեն եկան հրշեջները, հետո մեր քաղաքապետը, տեղակալներով ու կոմունալի պետով ու կարողացան կրակի դեմն առնեին:

hrdeh abovyan

Եթե թաղի ջահելները, հրշեջները միքիչ ուշանային, իսկականից «Զոքանչի լեզուն»  մոխրի էր վերածվելու:

Ուրախ ենք, որ  հենց տեղում քաղաքապետ  Է. Բաբայանը արդեն հանձնարարականներ տվեց, որպեսզի վաղվանից սկսեն հրդեհի հետքերը վերացնելու, տանիքը վերանորգելու ուղղությամբ աշխատանքներ կատարեն ու հավատում ենք, որ հաստատ մի քանի օրերի ընթացքում տանիքը կվերանորոգվի»:

Հրդեհի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 45-ամյա Ս. Ֆ.-ն, ով տեղում առաջին բուժօգնությունը ստանալով, տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում