Աշխարհ

ԱՄՆ-ում առավոտյան վազքի ժամանակ առևանգել են միլիարդատիրոջ թոռնուհուն

ԱՄՆ-ում առավոտյան վազքի ժամանակ առևանգել են միլիարդատիրոջ թոռնուհուն

ԱՄՆ-ում առևանգել են 34-ամյա Էլիզա Ֆլեթչերին։ Վերջինս հանդիսանում է Orgill Inc ընկերության հիմնադիր, մագնատ Ջոզեֆ Օրգիլ III-ի թոռնուհին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

34-ամյա Էլիզան առևանգվել է Մեմֆիսի համալսարանի մոտակայքից՝ առավոտյան ժամը 04:20-ին Կենտրոնական պողոտայի և Զաք Քուրլին փողոցի հատվածից։

Ոստիկանությունը հայտնել է, որ Ֆլեթչերը վերջին անգամ տեսանկարահանվել է տեսահսկման սարքով՝ վարդագույն վազքի վերնաշապիկով և մանուշակագույն վարտիքով:

Հրապարակվել է նաև մուգ գույնի ամենագնաց մեքենայի պատկերը։ Ֆլեթչերի ընտանիքը 50,000 դոլար պարգև է առաջարկում նրան փրկելու մասին տեղեկություններ հայտնողներին:

eliza

Ֆլեթչերը ուսուցչուհի է Սուրբ Մարիամի եպիսկոպոսական դպրոցում, և նա պարբերաբար վազում է դպրոցի շրջակայքում: Նրա հեռախոսը հայտնաբերվել է լքված տարածքում։

Թեև ոստիկանությունը հրապարակել է ամենագնացի նկարը, սակայն ասել է, որ իրենք ապացույցներ չունեն, թե որ ճանապարհով է այն անցել:

Լիզա Ֆլեթչերը պապիկի ունեցվածքի ժառանգորդն է, որը գնահատվում է 3,2 միլիարդ դոլար:

Կիսվել նյութով