Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

Shamashyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

opel avtovtar 1

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Աղասի Հովհաննիսյանն  ու Աշոտ Վարդանյանը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Կիսվել էջում