Աշխարհ

Անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել․ հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան

Անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել․ հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան

Զբոսաշրջային շրջանի ամենաթեժ ժամանակահատվածում Թուրքիայի հայտնի հանգստավայրերը հայտնվել են հրդեհի ճիրաններում։

Երկրում մոլեգնում են անտառային հրդեհները։ Կրակը ընդհուպ մոտեցել է բնակելի թաղամասերին ու հյուրանոցներին։

Հուլիսի 29-ին առաջացած խոշոր հրդեհը կլանել է Մանավգաթ քաղաքի մերձակա տարածքները, որը գտնվում է Անթալիայից 76 կմ հեռավորության վրա և 7 կմ հեռավորության վրա ՝ Սիդե հանգստավայրից: Այնտեղ տարհանվել է մի քանի բնակելի տարածք:

xoshor hrdeh turkia

Ոչնչացվել են տասնյակ հեկտար անտառներ: Ուժեղ քամու և շոգ եղանակի պատճառով կրակը արագորեն տարածվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:

hrdeh turkia

Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են:

turkia xoshor hrdeh
Կիսվել էջում