Մամուլ

Խոշոր ավտովթար Աբովյան-Սևան ավտոճանապարհին․ մեքենան բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Աբովյան-Սևան ավտոճանապարհին․ մեքենան բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։

Օգոստոսի 6-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արզնու խճուղու վերջնամասում «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Ղ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար հատվածում գտնվող արտաքին լուսավորման սյանը. ուղևոր Ա․ Ղ․-ն (ծնված 1996 թ․) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային։

jeep avtomeqena

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և մյուս ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կիսվել էջում