Աշխարհ

Էրդողանը վաղը կքննարկի Ադրբեջանն ու Հայաստանը

Էրդողանը վաղը կքննարկի Ադրբեջանն ու Հայաստանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 7-ին կգլխավորի նախագահական կաբինետի նիստը։

Օրակարգում ընդգրկված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ներքին և արտաքին քաղաքականության գործընթացները, իսկ առաջնահերթ թեմաներից են լինելու տնտեսությունը և ահաբեկչական կազմակերպությունների անդամների գործողությունները արևմտյան որոշ երկրներում։

Բացի այդ, արտաքին քաղաքականության առաջատար թեմաներից մեկը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Թուրքիա։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ, որտեղ քննարկվել են նաև Արցախում ստեղծված իրավիճակը։

Կիսվել էջում