Մամուլ

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Գորիսի համայնքապետ

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Գորիսի համայնքապետ

Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այս մասին այսօր` մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան»  կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել, թե ինչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Հաճախակի հնչում են մտքեր, որ համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում, այո՛, կա այդպիսի բան, բայց սյունեցիները և մեր առաջին բանակային կորպուսն էլ են իրենց գործն անում, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջական հարցի լուծում է:

Վերջերս համացանցում ինֆորմացիա կար, որ Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այո՛, նման փաստ կար, որ GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է և իրենք էլ նորից առաջ են եկել»,- ասաց նա: 

Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո մեր դիրքերը բավականին առաջ էին գտնվում, եթե այդտեղ կանգնած մնային, ամեն ինչ նորմալ կլիներ:

«Մինչև 26-27 կմ Սյունիքից հեռու էր սահմանը, նույնիսկ այդտեղ չկար հստակություն՝ բանավո՞ր, թե՞ գրավոր տվեցին մեր պատմական հողերը, հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

kapan goris chanaparh

Հարցին, թե GPS-ով սահմաններ գծելու հետևանքով Շուռնուխում մեկ տասնյակից ավել ընտանքիներ մնացել են առանց տուն և Կառավարությունը վստահեցնում է, որ իրենք են հոգում բնակարանի հարցը, սակայն տեղեկություններ կան, որ այդ տները կառուցվում են բարերարների միջոցներով, Առուշանյանը պատասխանեց, որ տեղեկությունը, որ Կառավարությունը գործողություններ է իրականացնում, դա միֆ է:

«Կառավարությունը նոր է դիմել համայնքապետարան, որպեսզի համայնքապետարանն այն հողի կատեգորիան փոխի, որպեսզի տուն սարքեն, բայց այն տեխնիկաները, որ կան բարերարներին են պատկանում:

Կոնկրետ այն գործողություններն, որոնք Շուռնուխում կատարվում են՝ մի մասը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է պլանավորում, մի մասը՝ բարեգործները:

Շուռնուխում այս պահին կառուցվում է մոտ 30 տուն նաև մեր Արցախի հայության համար, ովքեր տուն չունեն, իրենց էլ է տուն տրամադրվելու: Շատ անգամ ներկայացվում է, որ Կառավարությունը ինչ-որ գործողություններ է կատարում և տպավորություն է, որ իրենց անձնական միջոցներից է, դա իմ, բոլորիս վճարած հարկերից գոյացող գումարից է տրամադրվում»,- հավելեց նա:

Կիսվել էջում