ՄամուլՏեսանյութ

«Խնդրել եմ չհրապարակել». Փաշինյանը՝ ադրբեջանցու ձերբակալության կադրերի մասին

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, այսինքն՝ որքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցել։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա չի բացառել, որ հենց դա է պատճառը, որ բերման ենթարկելու կադրերը չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ Փաշինյանը չի կարողացել հստակ ասել՝ արդյոք նման տեսանյութ առհասարակ արվել է, և խոստացել է ճշտել ու լրացուցիչ տեղեկացնել։

Վարչապետը միաժամանակ խոստովանել է, որ իրավապահ մարմինների գործընկերներին խնդրել է խուսափել մարդկանց ձերբակալման կադրերը հանրայնացնելուց։

«Այդ հայի, թուրքի, ադրբեջանցու․․․ հարցադրումները դա ինչի՞ համար է։ Մի հատ պետք է հասկանանք, թե այդ շեշտադրումներն ինչ են բերում։ Դեպքը, որը տեղի է ունեցել, որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որոնք այսօր տեսնում ենք դաշտում (նկատի ունի մեդիադաշտը – խմբ․)։

Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը։ Չնայած այդ դեպքից առաջ էլ էին կասկածի տակ դնում։

Այդ նույն մարդկանց համար կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչ պայմաններում․ դրանից նրանց ասելիքը չի փոխվում»,- հավելել է Փաշինյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում