Շոու-բիզնես

Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է. Սիրուշո

Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն հրապարակել է Լևոն Քոչարյանի լուսանկարը հիվանդանոցից․

«Այսօր էլ կշարունակենք զբաղվել մեր գործերով, եթե չլիներ այս սարսափելի իրավիճակը։ Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արժանապատվության։ Լևոնի համար նաեւ իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրերն են՝ այս պահին նկուղում գտնվող․

Իր հոր ու հոր ընկերների կյանքի գնով պահած հողն է, որն այսօր այս ճակատագրին է արժանացել․․․․

ՀԳ․ Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն կլինեմ ես»։

Նշենք, որ այսօր Լևոն Քոչարյանին ոստիկանները ծեծի էին ենթարկել, նա ուղեղի ցնցումով տեղափոխվել էր հիվանդանոց։

Կիսվել էջում