ԱշխարհՏեսանյութ

Լոս Անջելեսի այգիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (Տեսանյութ)

Լոս Անջելեսի այգիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (Տեսանյութ)

Լոս Անջելեսի Սան Պեդրո համայնքի Փեք այգում ավտոշոուի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպին կարող էր ներգրավված լինել առնվազն երկու հրաձիգ։ Ինչպես նշել է Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Քելի Մունիզը մամուլի ասուլիսի ժամանակ, հրաձգությունն սկսվել է կողմիերի միջև ծագած վիճաբանությունից հետո։ Դեպքի վայրում որոշ զենքեր են հայտնաբերվել։

los angeles krakocner

Հաղորդվում է, որ հոսպիտալացվածներից չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վիրավորները 3-54 տարեկան են։

Մունիզի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին, երբ այգում ինքնաշեն մեքենաների ցուցադրությունն էր անցկացվում։ Միջոցառմանը ներկա էր շուրջ 500 մարդ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում