Աշխարհ

Իրանում անհայտ անձինք կրակ են բացել Շահ Չերահի դամբարանի մոտ. զոհերի և վիրավորների թիվն աճում է

Իրանում անհայտ անձինք կրակ են բացել Շահ Չերահի դամբարանի մոտ. զոհերի և վիրավորների թիվն աճում է

Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 20 մարդ ևս 40-ը վիրավորվել, հայտնում է IRNA-ն։

Հաղորդվում է, որ անհայտ անինք կրակ են բացել շիաների գլխավոր սրբավայրում՝ Շահ Չերահի դամբարանում։

Դատական իշխանության պաշտոնական կայքը հայտնում է, որ երկու զինված անձինք ձերբակալվել են, իսկ երրորդը փախուստի է դիմել: Պետական հեռուստատեսությունը հայտնել է 40 վիրավորի մասին:

iran ahabekchutyun

Իրանական իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ երեք զինված տղամարդ մտել են մզկիթ և ավտոմատից կրակ բացել։ Իրանի իրավապահ մարմինները շեշտում են, որ մզկիթի վրա հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն։

Հաղորդվում է, որ հարձակվողներից երկուսը ձերբակալվել են, երրորդի որոնումները շարունակվում են։

Կիսվել նյութով