Շոու-բիզնես

Իրականությունը ես ու Սոֆին գիտենք. Դավիթ Աֆրիկյանը՝ Սոֆի Մխեյանի հետ սիրավեպի մասին

Իրականությունը ես ու Սոֆին գիտենք. Դավիթ Աֆրիկյանը՝ Սոֆի Մխեյանի հետ սիրավեպի մասին

ArmLur.am-ը գրում է․ «Սերը թակարդում» հեռուսատասերիալի գլխավոր դերակատար Դավիթ Աֆրիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է առաջիկա անելիքների եւ սիրավեպերի մասին:

«Այս պահին հիմնականում զբաղված եմ «Սերը թակարդում» հեռուստասերիալի նկարահանումներով, բայց շուտով նորություն կունենամ, քանի որ առաջարկ ունեմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, այժմ նախապատրաստական աշխատանքների ընթացքի մեջ ենք: Մարմնավորելու եմ ֆիլմի գլխավոր հերոսին, եւ հույս ունեմ, որ այն  եւս կսիրվի հանդիսատեսի կողմից»,-նշեց դերասանը:

Անդրադառնալով քննադատություններին եւ լայն ճանաչում ձեռք բերելուն՝ Դավիթ Աֆրիկյանն անկեղծորեն ասաց, որ բոլոր նախագծերն ինչ-որ ձեւով նպաստել են, որպեսզի ճանաչում ձեռք բերի, բայց  առավել ազդել է  մի քանի տարի առաջ տեղի ունեցած հաղորդման շրջանակներում կոնֆլիկտային մի տեսարան: «Ինչը ավելի մեծ բում արեց, քան  ամբողջ հաղորդումը»,- նշում է դերասանը:

«Ես անկեղծ կլինեմ, երբեք ցանկություն չեմ ունեցել հայտնի դառնալու, կամ ինձ ողջ աշխարհը ճանաչի, բացարձակ, ինչքան ինձ քիչ մարդ ճանաչի, այնքան ես ավելի հանգիստ կլինեմ եւ կկարողանամ ապրել անկաշկանդ: Ես կոմպլեքսավորվում եմ, չեմ կարողանում  ազատ նստել, տեղաշարժվել, քանի որ դու արդեն հանրային մարդ ես»,-նկատեց նա:

sofi mkheyan davit afrikyan

Իսկ ինչ վերաբերվում է սիրային թեմաներին, Դավիթ Աֆրիկյանը նշեց, որ անձնական թեմաներին վերաբերվող հարցերի մասին խոսել չի ցանկանում:

«Իհարկե, ինձ եւ Սոֆի Մխեյանին վերաբերվող բոլոր մեկնաբանությունները տեսել եմ, կարդացել եմ, բայց դե դա անձնական թեմա է, եւ թող մնա անձնական, թող ինչքան ուզում են խոսեն, իրենց կարծիքը հայտնեն, վատ բան չեն ասում, բայց դե իրականում ինչ է՝ ես ու Սոֆին գիտենք»,-հավելեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով