Մամուլ

Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են կարանտինից հրաժարվել փորձողներ

Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են կարանտինից հրաժարվել փորձողներ

Այս մասին այսօր մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են անձինք, ովքեր հրաժարվել են մեկնել կարանտինի մեջ գտնվելու վայրեր:

«Եղել են ՀՀ ժամանած ուղևորներ, որոնք հրաժարվել են կարանիտինի վայր տեղափոխվել: Այդ հարցը լուծվել է մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում:

Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Քաղաքացին ժամանել էր Իտալիայից, որն ի վերջո համոզվեց ու ասաց, որ գնում է ինքնամեկուսացման:

Էլի ունեցել ենք մարդիկ, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր, այդ ժամանակ էլ Առողջապահության նախարարության մեր գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»,- ասաց Ավագյանը:

Կիսվել նյութով