Մամուլ

Իջևանում քաղաքացին ընկել է Աղստև գետը

Իջևանում քաղաքացին ընկել է Աղստև գետը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15։11-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի կողմից քաղաքացին ընկել է Աղստև գետը։

ԱԻՆ-ից Bavnews.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

get

Փրկարարները քաղաքացի Ռ․ Ս․-ին դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Կիսվել էջում