ՄամուլՏեսանյութ

«Ավելի լավ է՝ ինչ-որ օլիգարխներ ամեն ինչ իրենցով անեն, բայց ապահով լինի սահմանը»․ Արմինե Գրիգորյան

«Ավելի լավ է՝ ինչ-որ օլիգարխներ ամեն ինչ իրենցով անեն, բայց ապահով լինի սահմանը»․ Արմինե Գրիգորյան

Երգչուհի Արմինե Գրիգորյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ համեմատություններ է անցկացրել ներկա և նախկին իշխանությունների միջև, գնահատել ստեղծված իրավիճակը․

«Ես միշտ դեմ եմ եղել նախկիններին, բայց ինձ համար ավելի լավ է՝ ինչ-որ օլիգարխներ, նախագահներ, չգիտեմ, ամեն ինչ իրենցով անեն, բայց ապահով լինի սահմանը, որովհետև այդ գումարն իմ գրպանը չի՛ գալու։

armine grigoryan

Ներկաներն էլ են կոռուպցիա անում, ուղղակի օրենքով. օրենքով այդքան պարգևավճար են ստանում, դրանով և՛ օդ կփակեին, և՛ ինչե՜ր կանեին։ Երբեք չի եղել, որ մենք այսքան անտերության մատնված լինեինք…»։

Անդրադառնալով նախկին ՀՀ երեք նախագահների և վեհափառի երեկվա հանդիպմանը՝ Գրիգորյանը նշել է․ «Նախագահների հանդիպումը նույնիսկ ուշացած էր, եթե մի քիչ շուտ հանդիպեին, երևի ինչ-որ արհավիրքների դեմն առած կլինեին»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով