ՄամուլՔաղաքականություն

Իշխան Սաղաթելյանին վաղը կզրկեն պաշտոնից․ նախագիծն արդեն պատրաստ է

Իշխան Սաղաթելյանին վաղը կզրկեն պաշտոնից․ նախագիծն արդեն պատրաստ է

Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կհրավիրի, քննարկելու են ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին պաշտոններից զրկելու հարցը:

Համապատասխան նախագիծը դրվել է շրջանառության մեջ, հիմնական զեկուցողը լինելու է Արուսյակ Ջուլհակյանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած ըստ օրենքի, ԱԺ նախագահի տեղակալը պետք է մասնակցի Խորհրդի նիստերին, սակայն Իշխան Սաղաթելյանը առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա:

qp konjoryan

Քանի որ նա հանդիսանում է ԱԺ փոխնախագահ, այստեղ հիմնավորումները այլ են: Նախ հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ վերջիններիս տեղակալները ներկայացնում են ողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորներին, կոչված են ապահովելու Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ հանրության շրջանում:

saxatelyan mandat
Կիսվել նյութով