Ինչ վիճակում է գտնվում Երևանում հայտնաբերված նորածինը․ նոր մանրամասներ
Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ երեկ հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայուն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Շնչում է CPAP- սարքի օժանդակությամբ։ Կյանքին սպառնացող վտանգ չունենք»,–հայտնեցին նախարարությունից։
ՆԳՆ ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ լքված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


