Աշխարհ

Ինչ մականուն է դրել Իլհամ Ալիևին Վլադիմիր Պուտինը

Ինչ մականուն է դրել Իլհամ Ալիևին Վլադիմիր Պուտինը

Hraparak.am-ը գրում է․ Ֆրանսիայում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցի բլոգեր Մուհամմադ Միրզալին, իր բլոգում գրել է, որ առիթ է ունեցել այս օրերին խոսել մի ռուս վտարանդի լրագրողի հետ, որը ժամանակին աշխատել է Պուտինի հետ։

Նա իմացել է նրանից, որ Ռուսաստանի նախագահը Իլհամ Ալիեւին բավական յուրօրինակ մականուն է դրել եւ նրան առօրյա խոսակցության մեջ անվանում է «բեղավոր խավարասեր» /усатый таракан/:

aliev tara

Հիշեցնենք, որ Մուհամմադ Միրզալին Իլհամ Ալիեւին սուր քննադատության է ենթարկում իր բլոգում, համարելով բռնապետ։ Նա նաեւ անդրադարձել էր «ռազմական ավարի» պուրակին, նշելով, որ նման հայատյացությամբ շնչող մարդը ինչպես է հոգալու Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը։

Կիսվել նյութով