Մամուլ

Ինչ իրավիճակ է այս պահին Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով

Ինչ իրավիճակ է այս պահին Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով

Նախորդ օրվա սանձաձերծած ագրեսիայի մնացած ուղղություններով, չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Նախորդ օրվա սանձաձերծած ագրեսիայի մնացած ուղղություններով, չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։

verin shorja

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրները։

Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության եւ դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշում է նախարարությունը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով