Մամուլ

Ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների և հայ հովիվների միջև այսօր առավոտյան

Ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների և հայ հովիվների միջև այսօր առավոտյան

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական տարածքում ադրբեջանցի սահմանապահների և հայ հովիվների միջև միջադեպ է գրանցվել: 

Ադրբեջանցի դիրքապահները սպառնացել են  հովիվներին հեռու տանել անասունները, այլապես իրենցով կանեն: Համագյուղացիների պատմելով՝ հովիվները զենքով են եղել և կարողացել են ինքնապաշտպանվել, ավելին՝ հակառակորդի զինվորները վախեցել են՝ տեսնելով զինված հովիվներին, նրանք զգաստացել են և դադարեցրել սպառնալիքները:

gyux

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ: «Գիտեք, նման դեպքեր հիմա գրեթե ամեն օր կարող են գրանցվել, ամեն անգամ չարժե այդ միջադեպերին անդրադառնալ:

Լավ է, որ մեր հովիվների ձեռքը զենք է եղել, կարողացել են ինքնապաշտպանվել, բայց ինչ եք կարծում, եթե մեր անասուններն անցնում են իրենց հսկողության տակ եղած տարածքում, ինչ է՝ թշնամին հանգիստ ասելու է` եկեք, տարեք»,-ասաց համայնքի ղեկավարը՝ վստահեցնելով, որ այս պահին նոր միջադեպեր չեն գրանցվել, գյուղում  կայուն հանգիստ վիճակ է:

Կիսվել նյութով