Մամուլ

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Sputnik Արմենիան գրում է․ Մեկ ամսից ավել է, ինչ հայ բժիշկներն ու բուժաշխատողները պայքարում են SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Ներգրավված է 1700 բժիշկ ու բուժաշխատող, ինչպես նաև մի քանի հարյուր օրդինատոր։

Բժիշկների մի մասը, հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, մեկուսացվել է, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել իրենց ընտանիքներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս չեն տեսել իրենց երեխաներին կամ հեռվից են տեսել։

Բուժաշխատողները խոստովանում են, որ շատ են կարոտել իրենց ընտանիքներին ու սովորական կյանքին։

Կորոնավիրուսի թողած սպիերը

Բժիշկները կարոտել են ծնողներին, տնական տաք ճաշերը, բայց նրանց աչքերը լցվում են, երբ սկսում են երեխաների մասին խոսել։

Փոքրիկներն ամենածանրն են տանում ստեղծված իրավիճակը: Նրանք սպասում են մայրիկների ու հայրիկների վերադարձին, իսկ ծնողները չեն ուզում հուսախաբ անել երեխաներին ու ամեն բան անում են մայիսի վերջին տուն գնալու համար։ Քաղաքացիներին բժիշկները միայն մի բան են խնդրում` մնալ տանը, որ չտարածեն վիրուսը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով