Ժամանց

Ինչպես հրապուրել սեփական ամուսնուն

Ինչպես հրապուրել սեփական ամուսնուն

Երբ զգում եք, որ ձեր ամուսնական անկողինը «սառել է», ապա շտապ անհրաժեշտ է սեքսուալ հեղափոխություն կազմակերպել: Հարկավոր է կրկին կիրք ներշնչել ընտանեկան կյանքին:

Միանման ամուսնական զույգեր չկան, և ննջարանում խնդիրները միանման չեն լինում: Դրանից ելնելով՝ ունիվերսալ խորհուրդներ չկան: Սակայն սեփական ամուսնուն հրապուրելն իդեալական միջոց է բոլոր զույգերի համար:

Առաջին միջոցը շատ արդյունավետ է: Հարկավոր է ամուսնու կոստյումի գրպանում թողնել ձեր ներքնաշորերից մեկը, սակայն անպայման պետք է ապահովագրվել: Մեկ ժամ անց զանգահարեք նրան և ասեք, որ ձեր իրերից մեկը պատահմամբ թողել ենք նրա գրպանում:

Երկրորդ միջոցը ծախսատար չէ: Այն իրականացնել կարող եք հետևյալ կերպ. ամուսնուն աշխատանքից հետո սրբիչով փաթաթված դիմավորեք, կարծես լոգարանում էիք և չեք հասցրել հագնվել:

Մարտի 8-ին

Ամուսնուն հրավիրեք ընթրիքի սեղանի մոտ և պատահմամբ սեղանից մի իր գցեք: Հատակից վերցնելուց աշխատեք այնպես անել, որպեսզի սրբիչը վայր ընկնի:

Երրորդ միջոցը լավ ընթրիքը, գինին և սեքսուալ ներքնաշորն է: Տղամարդիկ սիրում են ռոմանտիկ, շքեղ և քնքուշ կանանց:

Չորրորդ միջոցը շատ հեշտ է. հարկավոր է ամուսնուն աշխատանքային ժամին հաղորդագրություն ուղարկել, որտեղ էրոտիկ կերպով մանրամասն նկարագրեք, թե տվյալ պահին ինչ կցանկանայիք նրա հետ անել:

Համոզված եղեք, որ նա մեծ դժվարությամբ կհամբերի մինչև աշխատանքային օրվա ավարտը: Սակայն հնարավոր է՝ ավելի շուտ տուն գա՝ խոստացածը ստանալու համար: Իսկ դուք արդեն պետք է պատրաստ լինեք:

Եվ այսպես, կարելի է շատ միջոցներ թվարկել: Սակայն ոչ ոք ձեզանից լավ չգիտի ձեր ամուսնուն: Եվ միայն դուք կարող եք զգալ նրա տրամադրությունն ու հասկանալ, թե ինչ պետք է անել, որ կրակը նոր ուժով վառվի:

Կիսվել էջում