Մամուլ

Ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանին

Ինչպես կասեր իր տերը«այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ». Ռուբեն Հայրապետյանը Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին այսօր դեկտեմբերի 16-ին, Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ և Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը: 

Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է և ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել: 

Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին: 

Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձևով փախի Հայաստանից», նա  այդ տեխնոլոգիայի մասնագետ է։

Հիշեք, ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ, դուք ասեք, որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել: Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է թիմի անդամ լինել։

Ես չեմ պատրաստվում հեռանալ երկրից, այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»,- ասել Հայրապետյանը։

Կիսվել էջում