Ինչպես է Գարիկ Պապոյանը նշել դստեր ծննդյան տարեդարձը
Օրեր առաջ տեղի է ունեցել դերասան և հումորիստ Գարիկ Պապոյանի դստեր՝ Ագաթայի, ծննդյան տարեդարձի խնջույքը։
Դերասանի դուստրը դարձել է 5 տարեկան։
Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, իր սոցիալական էջերում մի քանի լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով տոնական օրվա գեղեցիկ և հիշարժան պահերը։
Տոնական խնջույքի համար ընտրվել էր հատուկ թեմա, իսկ միջոցառման ձևավորումը, տորթը և տոնական մթնոլորտը լրացնում էին օրվա գեղեցկությունը։
Ընտանիքը օրը նշել է ջերմ և ուրախ տրամադրությամբ՝ շրջապատված հարազատներով ու մտերիմներով։
Ձեզ ենք ներկայացնում տոնական օրվա կադրերը։





